Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

ՀՅԴ-ն այս անգամ հետամուտ կլինի՞

ՀՅԴ-ն այս անգամ հետամուտ կլինի՞
02.04.2013 | 19:29

Այսօր լրատվական կայքերը հեղեղված էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասներով: Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ է, ազատամարտիկ, 2005 թ. երեք անգամ անընդմեջ ընտրվել է գյուղապետ և, ըստ համագյուղացիների, վայելել նրանց համակրանքը: Հրաչ Մուրադյանին սպանել են հրազենային կրակոցով: Ըստ տեղեկությունների՝ նրա շուրջ փորձել են անընդհատ լարվածության մթնոլորտ ստեղծել, խոչընդոտել նրա գործունեությանը: Որոշ կայքերի տարածած տեղեկատվության համաձայն էլ՝ նա խնդիրներ է ունեցել մարզպետի հետ:
Ուշագրավ է, որ սպանությունը տեղի է ունենում Երևանի ավագանու ընտրությունների շեմին, որին մասնակցելու է նաև ՀՅԴ-ն:
Փորձեցինք ճշտել ՀՅԴ պատասխանատուների դիրքորոշումը, սակայն ՀՅԴ գրասենյակից ասացին՝ սպասեք կուսակցության հայտարարությանը: ՀՅԴ-ն տարածեց հայտարությունը, որտեղ նշված է. «Տեղի է ունեցել կանխամտածված և ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է»: ՀՅԴ-ն պահանջում է նաև հանցագործության արագ և լիարժեք բացահայտում՝ կատարողների և կազմակերպիչների նկատմամբ խստագույն պատժի կիրառում: Թե որքանով հետևողական կլինի ՀՅԴ-ն իր կուսակցի սպանությունը բացահայտելու պահանջն առաջ քաշելու հարցում՝ կերևա առաջիկայում:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, որի մարտական ընկերն է եղել Հրաչ Մուրադյանը, հրաժարվեց խոսել այդ թեմայով: «Սարդարապատ» շարժման գրասենյակից տեղեկացրին, որ այդ մասին կտարածեն հայտարարություն: Իսկ Ֆեյսբուքում արդեն մտահոգություններ են շրջանառվում. «Ժիրոյի շրջապատից են սկսել... Տեսնես՝ ո՞վ է հաջորդը»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ